Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Ընտրությու՞ն, թե՞ զատում

Ընտրությու՞ն, թե՞ զատում
19.06.2026 | 16:39

«․․․ Չխառնակվե՛ք, եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ անգամ հաց չուտե՛ք․․․ Վերացրե՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթացիներին 5։11-13)։

Կայացավ ևս մեկ ընտրական ֆարս։ Ժողովուրդն ընդունենք, թե ո՛չ, ըստ էության բաժանված լինելով երկու մասի, ընտրություն էր կատարում մի կողմից՝ խղճի, բանականության, արդարության, մյուս կողմից՝ մամոնայի միջև։ Առաջին խմբում ընդգրկվեցին բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել մամոնայի օգտին, իհարկե այստեղ ամեն ինչ միանշանակ չէ, սակայն կարևոր է այն, որ կա հստակ բաժանում։ Առավել կարևոր է պարզել, թե ովքեր եղան մյուս կողմի ընտրողները, փորձենք բերել նրանց՝ ըստ շերտերի ու խավերի։

1․ Բոլոր այսպես ասած հավատացյալներն ու աղանդավորները, նրանք, ովքեր երկար ժամանակ ատամ են կրճտացրել Մայր Աթոռ սուրբ էջմիածնի դեմ, ովքեր ոխ պահելով և կուրությամբ խարխափելով հավատի մեջ, բնազդորեն գիտակցել են, որ ի վերջո իրենք անառակ որդիների կարգավիճակում են, բայց դեռևս միջոցներ ունեն, որով կարող են ըստ իրենց ցանկությունների ապրել և հարմար առիթի դեպքում խայթել սուրբ Էջմիածնին։ Նրանք, ովքեր տևական ժամանակ գայթակղության մեջ են եղել որևէ հոգևորականի անձի կամ գործունեության պատճառով և աչքի չեն ընկել իրենց խիզախությամբ՝ հարցն ուղիղ ու շիտակ բարձրացնելու և քրիստոնեական ավանդություններին համապատասխան՝ լուծումներ գտնելու։ Կեղծ մարդասիրությունը, ավելորդ ու առանց հանդիմանանքի հանդուրժողականությունը հանգեցրին այս տեսակի բազմացմանն ու տարածմանը։ Իսկ հանդիմանելը դա պատիժ չէ, այլ միջոց է ճշմարտության հաստատման՝ Եհովայի վկաները վկա։

«Գնա՛ ժողովրդի մոտ ու ասա՛՝ լսելով պիտի լսեք ու չպիտի իմանաք, և տեսնելով պիտի տեսնեք ու չպիտի տեսնեք, որովհետև այդ ժողովրդի սիրտը կարծրացել է և իրենց ականջներով ծանր են լսում ու իրենց աչքերը փակել են, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն և հոգով չիմանան և դարձի չգան, ու ԵՍ էլ դրանց չբժշկեմ» (Գործք առաքելոց 28:25-26)։

2․ Բոլոր հպարտացած անուղեղները՝ զոմբիներն ու մանկուրտները, նրանք, ովքեր երբեք աչքի չեն ընկել իրենց խորաթափանցությամբ, պատմական հիշողությամբ, անցյալի վերլուծության սթափ կարողությամբ, ովքեր երբևէ չեն հանդիսացել որևէ բարոյա-հոգեբանական արժեքային համակարգի կրողներ և արտահայտողներ, նրանց մոտ մարդկային բնական զգացմունքները խեղդվել են այս պահին հաճույքներ ստանալու կրքերի կողմից։ Նրանք, որոնց հինգ զգայարանները դադարել են շրջակա կյանքի մասին իրական ազդանշաններ ընդունել, որոնց համար անցյալն անհույս մոռացված է, ապագայի մասին չեն մտածում, իսկ ներկան՝ միայն տվյալ պահին ինքնամոռաց գոյատևման բնազդն է՝ Չ․ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը վկա։

«Սպաները դարձյալ թող խոսեն ժողովրդի հետ և ասեն․ այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող գնա ու վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի» (Երկրորդ օրենք 20։8)։

3․ Բոլոր դուխովացած վախկոտներն ու թուլամորթները, նրանք մարդկության պատմության ողջ ընթացքում միշտ էլ եղել են բոլոր ժողովուրդների մեջ, հիշենք թե ինչպես Աստվածաշնչյան Գեդեոն զորավարը պատերազմ գնալուց առաջ իր զորքը զտում է այդպիսի մարտիկներից, որպեսզի դրանց խուճապային տրամադրվածությունը չվարակի մնացած կորովի զինվորներին, նրանք, ովքեր ըստ էության իրենց հոգիներում չհավատալով ՏԻՐՈՋ Անսահման Զորությանը, միշտ ապավինում են որևէ մարդու բարեհաճությանը, դրսևորում են այս կամ այն մարդկային ուժի, պետության, կազմակերպության հանդեպ կողմնորոշումներ, ունեն անասնական բնազդային վախեր վաղվա օրվա նկատմամբ։ Այդ վերգոները միշտ եղել են նաև մեր մեջ, միայն թե խավարասեր միջատների ու կենդանիների նման հիմնականում ծվարել, թաքնվել են ստվերում՝ չհամարձակվելով արտահայվել, որովհետև միշտ վախեցել են, որ շրջապատն ըստ արժանվույն կգնահատի նրանց թուլամորթությունը։ Եվ երբ հայտնվեց մեկը, որն իր էությամբ հանդիսանում է այս տեսակի հավաքական կերպարը, սրանց արժանացրեց իր ուղղորդված ուշադրությանը, «ելի՛ր, ում կյանքը անիծել է» արտահայտությամբ ոգևորեց, «դուխովացրեց», ոտքի հանեց, սնապարծությամբ հպարտացրեց և առաջնորդեց՝ շեշտելով, որ իրենք շատ են և կարող են որոշիչ ձայներ ներկայացնել, մանավանդ պետական մեխանիզմի կողմից աջակցության առկայությամբ՝ այս տեսակը համախմբվեց ու գործեց։ Համաձայնվենք, որ կորովի մարդուն դուխովության այսպիսի կոչեր պետք չեն՝ կյանքը խղճի մտոք, արդարությանն ու ճշմարտությանը հետամուտ ապրելու համար։ Սովորաբար այսպիսի կոչերին հաջորդում են արյունահեղ ապստամբություններ, հեղափոխություններ և բոլոր հեղափոխականների հայրն ու ծնողը սատանան է։ Իրական քաջությունն ու կորովը Աստվածային շնորհներ են և տրվում են Աստվածավախ արժանավորներին՝ Գեդեոնի օրինակը վկա։

«Մարդը պատիվ ուներ՝ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» (Սաղմոս 48։21)։

4․ Բոլոր նրանք, ովքեր ունեն մարդկային արտաքին պատյան և ապրում են անասունների նման, կարևորը՝ որոճալու կերի, տաք գոմի, կուշտ ստամոքսի, առկայությունն է։ Այս տեսակի մասին նախկինում բազմիցս արդեն խոսվել է, սրանք մարդանման այն արարածներն են, ովքեր հանուն մի աման տաք ոսպե ապուրի պատրաստ են վաճառել ամեն Աստվածային շնորհ և օրհնություն՝ Եսավի պատմությունը վկա։

«Չգիտե՞ք, թե անիրավներն ԱՍՏԾՈՒ Արքայությունը չեն ժառանգում, մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ ԱՍՏԾՈՒ Արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիներին 6։9-10)։

5․ Բոլոր հոգով այլասերվածները, ամբարիշտները, անիրավները, այսպես կոչված սեռական փոքրամասնությունները, սրանք էլ իրենց ազատ ներկայացնելու, անկաշկանդ դրսևորելու հնարավորություն են ստացել և հավանական է, որ շուտով, եթե այս ամենին վերջ չտրվի, իրենք իրենց կենսակերպը ազատ քարոզելու և ցուցադրելու, օրենքներով ամրապնդված գործելու առիթներ կունենան՝ Սոդոմ, Գոմորի աղետը վկա։

«Ձեր իշխաններն ըմբոստ են և գողերին ընկեր, կաշառք սիրող են և ընկել են պարգևների հետևից, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին» (Եսայի 1։23)։

6․ Բոլոր պաշտոնյաները, որոնք ծախվել են 30 արծաթով, սրանք հուդաների այն հոծ զանգվածն են, որ քանի դեռ պաշտոնյա են՝ ատամներով պաշտպանում են իրենց տերերին, կատարում են ամեն անօրեն ու անբարո հրաման, շների նման հավատարմորեն ու խոնահությամբ ծառայում են նրանց, բայց հենց ինչ-որ պատճառով ազատվում են աշխատանքից, սկսում են հենց շների նման էլ վայրահաչել և միշտ փորձում են արդարանալ, թե իրենք փոքր մարդիկ են և ընդամենը պարտաճանաչ հրաման կատարողներ են եղել։ Համաշխարհային պատմության մեջ այսպես են եղել բոլոր մարդախոշոշ հանցագործները՝ Նյուրնբերգյան ատյանը վկա։

Այս բոլոր խմբերի ներկայացուցիչներին հատուկ է նաև մի բան, երբ նրանց մատնանշում են վերը թվարկված իրենց հատկանիշների մասին, անմիջապես, որպես հարմար վահան, հիշատակում են Ավետարանական «մի՛ դատիր» արտահայտությունը և փորձում են քողարկվել, պատսպարվել դրա հետևում։

Պետք է հատուկ նշել, որ այս խմբերի որևէ ներկայացուցիչ կարող է միաժամանակ հանդիսանալ մի քանի խմբի նկարագիր ու հատկանիշներ կրող։ Այս բոլոր մարդկանց համար ցանկալի և օրինակելի է իրենց առաջնորդի փնթիությունը, ագահությունը, շատակերությունը, լաչառությունը, նազարական քաջությունը, անպատկառությունը, կեղծավորությունը, քծնանքը, կեղծ հավատը, գեղջկային խորամանկությունը, ստախոսությունը։ Ինչպես մեծ կոմբինատորն է ասել․ «նրան սիրում են բազմաթիվ կանայք, տնային տնտեսուհիներ, այրիներ և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ»։ Նա իր շրջապատի առջև խնդիր չի դնում ապրել արդարությամբ, ազնիվ, խղճի մտոք, ինքն իր հայտնի կյանքի ընթացքում արդեն բազմիցս ոտնահարել է մարդկային հոգու այս բարձր ու վեհ արժեքները։ Ցավոք, ՏԻՐՈՋ Նախախնամությամբ էլ մեզ է վիճակվել ապրել մարդկային հոգու այլասերման այս Լաոդիկյան ժամանակաշրջանում։

Եվ այս ամենքը միասին չեն գերազանցում մեր ժողովրդի մոտ 15-20 %-ը, բայց գործում են իրենց դիվահար տերերի կողմից շատ լավ կազմակերպված ու համախմբված՝ օգտագործելով պետական ողջ համակարգի ճնշող ռեսուրսը։

(շարունակելի)

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ